Էջմիածնում շենքի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջիկա կյանքին վտանգ չի սպառնում:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Այս պահին աղջիկը գտնվում է հիվանդասենյակում, նրան երկրորդ վիրահատությունն է սպասվում, բայց նա դեռ կազդուրման փուլում է:

Նշենք, որ 15-ամյա աղջկա ազդրն են վիրահատել, առաջիկայում կվիրահատեն նաեւ նրա ողերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14.21-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 5 հարկանի շենքի տանիքից 15-ամյա աղջիկը ցած է նետվել, որից հետո Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Վաղարշապատի ԲԿ, այնուհետեւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: