Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի եւ Գերմանիայի շահերը հակասում են Լեհաստանի շահերին, այդ պատճառով հանրապետությունը գազի մատակարարումների այլ աղբյուրներ է փնտրում։ Այս մասին Gazeta Polska պարբերականին տված հարցարզույցում հայտարարել է  Լեհաստանի կառավարության ռազմավարական էնեգետիկ ենթակառուցվածքի հարցերով ներկայացուցիչ Պյոտր Նաիսմկին։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի փոխգործակցությունը «ուղղված է ռուսական «Գազպրոմ»-ի գերիշխանության ամրապնդմանը», որը ըստ Նաիմսկիի, Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում ռուսական քաղաքականության գործիք է։ «Մեզ համար դա ռազմավարական մրցակցություն է, որը մենք պետք է  հաղթահարենք՝ Բեռլինի եւ Մոսկվայի որոշումներից անկախ գազի մատակարարման նոր աղբյուր բացելով»,-ասել է նա։ Նա նման նախաձեռնությունների թվում նշել է  Սվինոույսցում հեղուկ բնական գազի տերմինալի զարգացումը, «Բալի պայպ» գազատարի ստեղծումը։

Նաիմսկին ընդգծել է, որ Լեհաստանի աշխարհաքաղաքական դրությունը չի փոխփոխվել մի քանի սերունդ շարունակ։