Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ուղղում է առաջարկել, որի համաձայն՝ Գաղտնի ծառայության աշխատակիցներին կարգելվի պետական փողերով մակերեսներ եւ հյուրանոցներում համարներ վարձել, որոնք պատկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին, հայտնում է The Hill պարբերականը:
Շիֆն առաջարկում է այս նորմն ամրագրել Ներքին գործերի եւ կից գոերատեսչություններին միջոցների հատկացման օրենքում: Կոնգրեսականն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել, որ Գաղտնի ծառայության բյուջեն արգելված է ծախսել «վարձույթով կամ այլ ապրանքներ ու ծառայություններ, այդ թվում՝ հյուրանոցներում համարներ, գրասենյակային մակերես կամ գոլֆի դաշտով տեղաշարժվելու մեքենաներ ձեռք բերելու համար»:
«Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում լինելու հետ կապված մեծ պատիվը եւ պատասխանատվությունը երբեք չպետք է օգտագործվեն եկամուտ կամ անձնական շահույթ ստանալու համար: Գաղտնի ծառայությունից Trump Organization-ի ստացած շահույթը հարկատուների միջոցների չարաշահում է եւ հարստանալու սխալ մեթոդ»,- նշել է Շիֆը:




























