Բրազիլիայի Սան Պաուլու նահագում 36 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվելէ երկու, տուժել՝ 20 մարդ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Ժակարեյ քաղաքի մերձակայքում։ Մեքենաների բախման ենթադրյալ պատճառը հրդեհից գոյացած ծխի ամպն է եղել։ Ցածր տեսանելիության պայաններում բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչը զանգվածային բախման է հանգեցրել։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որը որոշ ժամանակ անց մարել են։ Նշվում է, որ դեպքի վայրում այժմ փրկարարական աշխատանքներ են իրականացվում։




























