Սոչիի իշխանությունները տեղի բնակիչներին զգուշացրել են հորդառատ անձրեւների ու փոթորիկների մասին, որոնք կարող են տեղի ունենալ քաղաքի տարածքում։ Այս մասին ասվում է քաղաքապետարանի կայքում։
Նշվում է, որ քաղաքում շարունակում է գործել փոթորկային նախազգուշացումը։
«Կապված եղանակի կտրուկ վատթարացման, քամու ուժգնացման, հորդառատ անձրեւների հետ՝ հանգստավայրի բանկիչներին ու հյուրերին խորհուրդ է տրվում օգոստոսի 30-ի գիշերվանից մինչեւ օգոստոսի 31-ի օրվա վերջ հրաժարվել անձնական տրանսպորտի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում։
Այդ ընթացքում նաեւ հնարավոր է ծովի տակ փոթորիկների ձեւավորում, գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, սելավներ։ Բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են խստացված ռեժիմով։
























