Բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել ՃՏՊ-ի ժամանակ տուժած երգչուհի Սվետլանա Գեյմանին, որը հայտնի է Լինդա կեղծանվամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի աշխատակցիներին։

Նշվում է, որ երգչուհուն բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկներն անհրաժեշտ չեն համարել Գեյմանի հոսպիտալացումը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ բեռնատարը Մոսկվայի կենտրոնում վրաերթի է ենթարկել երգչուհուն ու եւս մեկ կնոջ։ Երկրորդ տուժածի երկու ոտքերը կոտրվել են։ Բեռնատարի վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ՌԴ մայրաքաղաքի հարավ-արեւելքում։