Հայաստանը Ճապոնիայի քաղաքացիներին ազատել է վիզայից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում:

Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկ տարվա ընթացքում 180 օր մնալ Հայաստանում:

Որոշումն ընդունվել է՝ զբոսաշրջիկների ժամանումը դյուրացնելու համար: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում ճապոնացիների համար վիզան ամբողջությամբ չեղարկվել է, Ադրբեջանում այն սահմանին են տրամադրում: