Բնակարանային գողության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայողը Վերաքննիչ դատարան է դիմել: Կարեն Գրիգորյանը պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իր նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն-զմի ժամկետային զինծառայող կոչումով շարքային շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի զուգահեռական 6,/81 հասցեում տեղակայված Հենրիխ Հյուսունցին պատկանող երկհարկանի առանձնատան մոտ , ցանկապատի վրայով անցնելով տան բակ, չկողպված դռնով մուտք է գործել առանձնատուն պատճառելով 14700ՀՀ դրամի գույքային վնաս:
Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 3 մասի 1 կետով՝ Գողությունը:


























