ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցում հույս են հայտնել, որ 2 երկրները եւ Մեքսիկան կկարողանան տարեվերջին համաձայնության հասնել NAFTA (Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիր) առեւտրային համաձայնագրի վերանայման հարցում: Այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Երկու առաջնորդները նաեւ քննարկել են NAFTA-ի վերանայումը եւ ընդգծել են, որ հույս ունեն տարեվերջին համաձայնության հասնել»,- նշված է հայտարարության մեջ: Զրույցի ընթացքում Թրամփը Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել «Հարվի» փոթորկի հետ կապված ցույց տված օգնության համար: