Լույս ուրբաթ գիշերը Թաիլանդի Փհուքեթ կղզու ափերի մոտակայքում՝ Բան Թաո լողափի շրջանում, երեք մետր երկարությամբ կոկորդիլոս են գտել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Nation պարբերականը։
Նախօերին կոկորդիլոսը ծովից լողալով «տեղափոխվել է» լճակ, որը ձեւավորվել է հին անագի հանքի տեղում։ Փհուքեթի շրջանի ձկնորսության վարչության եւ հարեւան նահագներից կոկորդիլոսներրի ֆերմաների աշխատակիցները, ցանցը գցել են լճակի՝ դեպի ծով տանող ելքի մոտ։ Տեղի ժամանակով շուրջ 03։30-ին նրանց հաջողվել է բռնել կոկորդիլոսին, որը փորձում էր ծով վերադառնալ։
Կոկորդիլոսն ունի երեք մետր երկարություն եւ շուրջ 200 կգ է կշռում։ Նշվում է, որ նա մոտ տասը տարեկան է։


























