Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ  են, օրերս մասնակցել են  Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ 1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին եւ համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության եւ պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական հաստատություն է, որն աշխատում է ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վստահության եւ բարեկամության միջոցով։

Մարշալի կենտրոնի ծրագրերի մասնակիցները զբաղվում են անվտանգության, անվտանգության ազգային ռազմավարությունների, պաշտպանական պլանավորման, ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության եւ հակակոռուպցիոն ծրագրերի հարցերի լայն շրջանակի ուսումնասիրությամբ։

«Տարիների ընթացքում Հայաստանի մասնակցությունը Մարշալի կենտրոնի տարբեր ծրագրերին իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն այնմոտեցումների վրա, որոնք ցուցաբերում են հայ առաջնորդները եւ որոշում կայացնողները անվտանգության ոլորտում, այլ նաեւ՝ Հայաստանի ավելի լայն ներգրավվածության վրա Եվրոատլանտյան եւ անվտանգության հարցերում: Մարշալի կենտրոնի շրջանավարնտները տարիների ընթացքում նպաստելեն գործընկերության եւ շարունակական բարեկամության ամրապնդմանը, եւ տուն են վերադարձել՝ բերելով նոր գաղափարներ, որոնք կիրառել ենՀայաստանում։ Նրանք նաեւ նպաստել են, որպեսզի Հայաստանը եւ Կովկասի առջեւ ծառացած մարտահրավերները ավելի ընկալելի լինեն Վաշինգտոնումեւ Եվրոպայի շատ մայրաքաղաքներում», - նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր բացման խոսքում։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալԱրտակ Զաքարյանը։

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Քիթ Դեյթոնի ելույթին հաջորդեց շրջանավարտների միջեւ երկու քննարկում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի պաշտպանության ու արտաքին քաղաքականության մոտեցումներին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ իր հարեւանների հետ։ Երկրորդ քննարկումը նվիրված էր Հարավային Կովկասի առջեւ ծառացած մարտահրավերներին անվտանգության ոլորտում, որի ընթացքում անդրադարձանկոռուպցիային, որպես ազգային անվտանգության մարտահրավերի, եւ ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, որպես գլոբալ սպառնալիքների։