Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստի մեկնարկին դատարանի դիմաց, ապա նաեւ նիստերի դահլիճում բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա բողոքում էր հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ, որը գործում ներգրավվել է որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան:
«Մարինե Թովմասյան, դու իմ ներկայացուցիչը չես, ես չեմ ուզում, որ դու ինձ պաշտպանես, անամոթ»,- բղավում էր Գասպարին:
Դատական կարգադրիչները բռնությամբ եւ թեւերն ոլորելով հեռացրին ակտիվիստին դահլիճից: Նրանք նաեւ արգելեցին լրագրողներին նկարահանում իրականացնել նիստերի դահլիճում:
Գասպարիին հեռացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց: Ժիրայր Սեֆիլյանի համակիրներն դատարանի բակում, ի նշան բողոքի, փակել էին Մարինե Թովմասյանի մեքենայի ճանապարհը: Նրանք պնդում էին, որ Սեֆիլյանը ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնեն իր պաշտպաններ՝ Արա Զաքարյանն ու Տիգրան Հայրապետյանը:




























