Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անձը չպարզված տղամարդ։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Երեւանի բնակիչ, նախկինում դատապարտված, 26-ամյա Արմեն Սարգսյան:
Նախաքննությունը շարունակվում է:


























