Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրեն որպես ՌԴ նախագահի թեկնածու չի դիտարկում, գրում է Ինտերֆաքսը:
«Ո՛չ, չեմ դիտակում»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Նա, միաժամանակ, հստակեցրել է, որ հարմարավոր է զգում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքում:



























