Մոսկվան հասկանում է, թե որքան ագրեսիվ են տրամադրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հայրենիքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հասկանում ենք, որ նրանց (Թրամփի վարչակազմին) փորձում են ամեն հարմար առիթով «խորովել», ներեցեք ժարգոնի համար»,- նշել է դիվանագետը:
Լավրովը հավելել է, որ ԱԳՆ-ն անհրաժեշտ չի համարում ակտիվություն ցուցաբերել ամերիկյան ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ Սպիտակ տանը թույլ չեն տալիս նորմալ աշխատել, ուզում են ամեն ինչ անել, որպեսզի վարչակազմն այդպես էլ անգործունյա վիճակում մնա:


























