Մումբայում 117-ամյա շինության փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ որոնել ողջ մնացածներին, փոխանցում է Reuters-ը։

Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 46 մարդու, որոնցից 33-ն արդեն մահացել են։ Հայտնի չէ, թե դեռ քանի մարդ կարող է լինել փլատակների տակ։ 

2011 թվականին վթարային հայտարարված շինության փլուզման պատճառները դեռ հայտնի չեն։