Մահմեդականների ներկայությամբ խոզապուխտ կերած Ստոքհոլմի բնակչին մեղավոր են ճանաչել մահմեդական կանանց զգացմունքները վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով marsta.nu-ն։
Մեղադրանքի համաձայն՝ 53-ամյա տղամարդը գնացքում երեք մահմադականների ներկայությամբ սկսել է ցուցադրաբար խոզապուխտ ուտել։
Իսկ երբ վերջինները տեղափոխվել են, նա գիտակցաբար հետեւել է մահմեդական կանանց՝ իր տեսքով նրանց նյարդայնացնելու նպատակով։ Դատարանում տղամարդը հայտարարել է, որ նրանց հետեւել է ներողություն խնդրելու համար՝ մտածելով, որ, գուցե, վիրավորել է կանանց զգացմունքները։ Միջադեպն ընդամենը մի քանի րոպե է տեւել։
Տղամարդուն մեղադրել են մահմեդական կանանց զգացմունքները վիրավորելու եւ ռասայական կամ ազգային պատկանելության հիմքով ատելություն սերմանելու մեջ։ Ավելի ուշ մեղադրանքի այդ կետը հանվել է՝ ապացույցների բացակայության պատճառով։
Սակայն մահմեդականների զգացմունքները վիրավորելու համար դատարանը նրան 9 հազար շվեդական կրոնի չափով (1120 դոլար) տուգանք է նշանակել, ինչպես նաեւ պարտավորեցրել կանանցից յուրաքանչյուրին 5 հազար շվեդական կրոն (630 դոլար) վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։




























