Ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագիրը ստորագրողների թիվը հասել է 82 հազարի: Այս մասին են վկայում Սպիտակ տան կայքի տվյալները, որտեղ հրապարակվել է հանրագիրը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայում հանրագրին միացել է 82.084 մարդ, մինչեւ սեպտեմբեր 19-ը նրանց թիվը պետք է 100 հազարի հասնի, որպեսզի Սպիտակ տունը քննարկի այն:
Հանրագրի տեքստում նշվում է, որ «Ջորջ Սորոսը մտածված եւ մշտապես փորձել է ապակայունացնող եւ բռնության այլ ակտեր է իրագործել Միացյալ Նահանգների եւ նրա քաղաքացիների դեմ»:
Այդ կապակցությամբ, ըստ հանրագիրը ստորագրողների, «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ու արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ Ջորջ Սորոսին եւ նրա բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամներին ահաբեկիչ հայտարարեն» եւ «առգրավեն նրա ամբողջ կարողությունն ու ակտիվները՝ Քաղաքացիական սեփականության առգրավման մասին օրենքի շրջանակում»:




























