ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային չափազանց լուրջ է ընդունում՝ դիտարկելով խնդրի լուծման բոլոր տարբերակները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք Հյուսիսային Կորեային չափազանց լուրջ ենք ընդունում, խնդրի լուծման բոլոր տարբերակները շարունակում են սեղանին մնալ»,- ասել է Սանդերսը:
Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Փհենյանը բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Հոկայդո կղզուց 1180 կմ հեռավորությամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ կապակցությամբ արտակարգ նիստ է գումարել:




























