Կամբոջայում կալանավորվել է ընդդիմության առաջնորդ Կեմ Սոհան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա դստերը: Նրա խոսքով՝ Կեմ Սոհան եւ նրա թիկնապահները ոստիկանների կողմից առանց օրդերի են ձերբակալվել: Ներկայումս նրա գտնվելու վայրն անհայտ է:

Մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կեմ Սոհան մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Նշվում է, որ լրատվամիջոցների տրամադրության ներքո տեսանյութ կա, որում Սոհան քննարկում է ԱՄՆ աջակցությամբ վարչապետ Հուն Սենի տապալումը: