Նիրմալա Սիթհարամանը դարձել է Հնդկաստանի պաշտպանության երկրորդ կին նախարարը, հայտնում է India Times-ը։ Առաջինը եղել է Ինդիրիա Գանդին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը վարչապետի պաշտոնի հետ համատեղությամբ։

«Մի մարդու համար, ով մեծացել է փոքր քաղաքում, հայտնվել կուսակցությունում, որտեղ ստացել է ղեկավարների աջակցությունը, նման պատասխանատվությունն ու պաշտոնը պարզապես երկնային հրաշք կլինի։ Այլ կերպ դա հնարավոր չէր լինի »,- հայտնել է նա լրագրողներին։

Նախկին նախարարը՝ Արուն Ջայթլին, զբաղեցնում է նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնը ու ինչպես ավելի վաղ էին հայտնել՝ ուզում էր ազատվել պաշտպանության ոլորտի ղեկավարությունից։

Սիթհարամանը մինչ այդ եղել է առեւտրի հարցերով պետական նախարար։ Վերջերս նա եղել է Չինաստանում, որտեղ բանակցել է չինացի գործընկերների հետ՝ նույնիսկ վերջին սահմանային վեճերի ֆոնին։