Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը վարչապետի պաշտոնում է նշանակել Թայնանի քաղաքապետ Ուիլյամ Լային, հայտնում է «Ռեյթերը»:

Մեկ օր առաջ Ինվենը ընդունել էր վարչապետ Լին Ցյուանի հրաժարականի դիմումը:

Չինաստանի կառավարության եւ կղզային նահանգի պաշտոնական հարաբերությունները խզվել էին 1949 թվականին, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտված Չան Կայշի գլխավորած Հոմինդանի ուժերը Թայվան էին տեղափոխվել:

Թայվանի եւ Չինաստանի միջեւ գործարար եւ ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ական թվականների վերջին: 1990-ական թվականների սկզբից կողմերը սկսել են շփվել հասարակական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասոցիացիայի եւ Թայբեյի Փոխանակման հիմնադրամի միջոցով: