ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու կամ ավարտելու  հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես կառաջարկեմ, որ մենք հոկտեմբերին ԵՄ Խորհրդում քննարկենք Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հարցը, այդ թվում՝ բանակցությունները դադարեցնելու կան ավարտելու վերաբերյալ հարցը»,- ասել է Մերկելը Բունդեսթագում ելույթ ունենալիս: