Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքը գլոբալ են համարում, այլ ոչ թե տարածաշրջանային, եւ շարունակում են այս երկրում իրավիճակի մոնիթորինգը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կարծում ենք, որ սա գլոբալ սպառնալիք է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բլեդում կայացած ռազմավարական համաժողովի ժամանակ: Ամանոն պարզաբանել է, որ նախկինում համարվում էր, թե Փհենյանը սպառնում է միայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ը շարունակում է Հյուսիսային Կորեայում իրավիճակի մոնիթորինգը, չնայած 2009 թվականին կազմակերպության տեսուչներին արգելվել է այս երկրում աշխատել:
Օգոստոսի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սպառազինման համար: Սա Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փորձարկումն է: Ճապոնիան վճռական բողոք է հայտնել եւ մտադիր է հասնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի հապշտապ գումարման: Մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Կորեան անցկացրել էր բալիստիկ հրթիռի փորրձարկումներ, որն անցել էր Ճապոնիայի տարածքի վրայով:




























