Սաուդյան Արաբիայի Արեւելյան նահանգի ոստիկանությունը կարողացել է տեսանյութով հաստատել տղամարդու ինքնությունը եւ նրան ձերբակալել, որն առեւտրի կենտրոնում փոքրահասակ որդուն սայլակով ծեծել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համացանցում տեղադրված հոլովակը, որում տղամարդը սրճարանին կից՝ հատակին պառկած լացող երեխային հրում է եւ խփում սայլակով, արաբ օգտատերերին ցնցել է: Արեւելյան նահանգի փոխկառավարիչ էմիր Ահմեդ բեն Ֆահդ բեն Աբդել Ազիզը ոստիկանությանը հրամայել է նրան գտնել եւ պատասխանատվության ենթարկել:
Ոստիկանությունից նշել են, որ ձերբակալված տղամարդը արաբական երկրներից մեկի քաղաքացի է:




























