ԱՄՆ Օհայո նահանգում դայակը, որն ութ ամսական նորածնին քնաբերի մահաբեր չափաբաժին էր տվել, 15 տարվա ազտազրկման է դատապարտվել, հայտնում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել 2016-ին Կոլամբուս քաղաքում։ 45-ամյա Լորի Քոնլին մնացել էր նորածին Հադիքս Մալկիի հետ տանը։ Որպեսզի երեխան քնի, կինը նրան տվել էր «Բենադրիլ» դեղամիջոցի՝ մեծահասակների համար նախատեսված չափաբաժին։ Տեսնելով, որ երեխան ուշագնաց է եղել, նա փրկության ծառայությանն է դիմել։ 

Քոնլին հայտնել է, որ երեխային վնասելու մտադրություն չի ունեցել ու դա միակ դեպքն է, երբ նա երեխային այդ դեղամիջոցն էր տվել։ Վերջին հայտարարությանը դատավոր Ջուլի Լինչը կասկածանքով է վերաբերվել։

Բենադրիլը դեղամիջոց է, որն ունի հակաալերգիկ ու սեդատիվ ներգործություն։ Այն թողարկվում է հաբերի, սփրեյի, քսուքների ու օշարակի ձեւով։ Ունի բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ու բազմաթիվ դեղորայքների հետ համադրության դեպքում խիստ վտանգավոր է դառնում։