Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 6-ին հաստատել է ինքնորոշման հանրաքվեի մասին օրենքը։ Նախաձեռնությունն աջակցել է  «Միասին կողմ» եւ «Թեկնածուները հանուն ազգային համերաշխության» անջատողական կոալիցիան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օրենքը, ըստ նրանց, ստեղծելու է իրավական բազա հանրաքվեի կազմակերպման համար, որը Կատալոնիայի անկախության կողմնակիցները մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին։

Մադրիդի տեսակետից՝ այս օրենքը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը։