ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանիան 1 մլն դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկի հետեւանքները վերացնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտնել են, որ 1 մլն դոլար են նվիրաբերում «Հարվի» փոթորկի հետեւանքները հաղթահարելու նպատակով ու հայտնել են այդ նվիրատվության համար ընտրված 12 կազմակերպությունների ցանկը»,- ասվում է փաստաթղթում։

Ամենախոշոր նվիրատվությունները՝ 300 հազարական դոլար, ուղարկվելու է «Կարմիր Խաչ» եւ «Փրկության բանակ» կազմակերպություններին։

Օգոստոսի 26-ի գիշերը Թեքսաս նահանգում մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, որի հետեւանքով վերջին տվյալներով առնվազն 70 մարդ է զոհվել։ «Հարվին» ԱՄՆ-ի վերջին 12 տարիների պատմության մեջ ամենակործանարար փոթորիկն է եղել։