«Հարվի» փոթորկի զոհերի թիվը Թեքսասում հասել է առնվազն 70 մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշում են, որ փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվել նահանգի 13 օկրուգներում, ընդ որում առնվազն 30 մարդ զոհվել է Հարիս օկրուգում։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Թեքսաս նահանգում մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, որն ամենակործանարարն է դարձել ԱՄՆ-ի վերջին 12 տարիների պատմության մեջ։