Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկո Արամ Ա-ն սեպտեմբերի 6-ին Ժնեւում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի փոխնախարար Բրուլհարթի հետ։

Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության մամլո դիվանի փոխանցմամբ, Բրուլհարթը պատասխանատու է Միջին Արեւելքում եւ հատկապես Սիրիայում Շվեյցարիայի օգնության ծրագրերի համար։

Արամ Ա-ն ընդհանուր գծերով ներկայացրել է  Միջին Արեւելքի ներկա կացությունը, հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները։ Կաթողիկոսն անդրադարձել է նաեւ հայ համայնքին եւ վերականգման աշխատանքներին։

Շվեյցաիայի ԱԳ փոխնախարարը ներկայացրել է իր մոտեցումները սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին Արամ Ա կաթողիկոսը հանդիպելու է ՄԱԿ հանձնակատար Դի Միստուրայի հետ։

Կաթողիկոսն այս օրերին Ժնեւում է՝ հանդիպումներ ունենալու Սիսի կաթողիկոսության հարցով դատավարության փաստաբանների հետ։