Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած նիստում Եվրամիության անդամ 28 երկրների ներկայացուցիչները որոշել են երկարացնել Ռուսաստանի քաղաքացիների եւ մի քանի իրավաբանական կազմակերպությունների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված:

Աղբյուրների խոսքով՝ ֆիգուրանտների ցուցակը կարող է փոփոխվել, քանի որ նրանցից 4 մարդ արդեն ողջ չեն:

Որոշվել է պատժամիջոցային ցուցակի գործողությունը երկարացնել մինչեւ մյուս տարվա մարտի կես: