Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից հրավեր չի ստացել մասնակցելու ՄԱԿ վերակազմավորման նիստին, որը տեղի կունենա կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նստաշրջանից առաջ: Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Որքանով տեղյակ եմ՝ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Պուտինը Թրամփից համապատասխան հրավեր ստանցե՞լ է, թե՞ ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: