Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր նմանության մասին:
«Պարո՛ն նախագահ, շատերին թվում է, որ ձեր ոգին նման է ամուրյան վագրին: Իմ անվանման՝ Մուն Չժե Ին, «Ին» բառը նույնպես «վագր» է նշանակում: Կարելի է ասել, որ մենք իրար նման ենք վագրի համարձակությամբ ու խիզախությամբ»,- ասել է նա՝ դիմելով Պուտինին:
Նա նշել է, որ եթե 2 երկրների առաջնորդները համատեղ աշխատեն հեռավորարեւելյան տարածաշրջանի զարգացման շուրջ, ապա իրենց մոտ ամեն ինչ կստացվի, փոխանցում է ՌԲԿ-ն:




























