Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Հալթմահիյն Բաթուլհայի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցեր:
Պուտինը հանդիպումը սկսել է հետեւյալ բառերով՝ ռուս-մոնղոլական հարաբերությունների, կապերի բնույթի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ Մոնղոլիան Ռուսաստանի վաղեմի գործընկերն է ու բարեկամը:
ՌԴ նախագահը նշել է, որ ոչ մեծ անկումից հետո ապրանքաշրջանառության մեջ հաստատուն աճ է դիտվում՝ 30 տոկոսից ավելի, 32 տոկոս, եւ Ռուսաստանը Մոնղոլիայի առեւտրատնտեսական խոշորագույն գործընկերներից մեկն է:
Հալթմահիյն Բաթուլհան նշել է, որ անչափ ուրախ է Արեւելյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար:
Մոնղոլիայի նախագահը նշել է մոնղոլա-ռուսական հարաբերություններում նոր մակարդակի անցնելու առաջնահերթությունը, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության մասին փոխանցում է «Թաթար-ինֆորմը»:



























