Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր նիստում, հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

«Խնդրեմ, պարոն Ղազարյան», - ասաց վարչապետը, սակայն փոխնախարարը չհասկացավ, որ վարչապետն իրեն է դիմում:

«Դուք պարոն Ղազարյանը չե՞ք», - ասաց վարչապետը:

Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց նախագիծը, որի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն նպաստելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովումը։