Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Պրոթեզավորման ինստիտուտի հաեւեւանությամբ, Nissan March մակնիշի 34 DՍ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։




























