Հայաստանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում՝ գինու և կոնյակի նմուշների իզոտոպիական անալիզի փոխադարձ ճանաչման համար։ Այս մասին սեպտեմբերի 9–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Իզոտոպիական անալիզը թույլ է տալիս պարզել՝ արդյոք խմիչքի համար նախատեսված սկզբնական հումքը խաղողից է, թե ոչ (այսինքն այնտեղ չի ավելացվել արդյոք հացահատիկային սպիրտ)։ Մակարյանի խոսքով՝ այդպիսի եզրակացություն տալիս են նաև Հայաստանում, բայց Ռուսաստանի հսկիչ մարմինները այն անցկացնում են կրկնակի։
Այդ ընթացակարգը թեթևացնելու համար ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բանակցություններ է վարում ռուս գործընկերների հետ՝ անալիզների արդյունքների փոխադարձ ճանաչման համար։



























