Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։

Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։