Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք:

Բացահայտվել է գողության 4, խարդախության 7 եւ ապօրինի ծառահատման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: