Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ՌԴ դիվանագիտական օբյեկտների նկատմամբ ԱՄՆ գործողությունները բռնազավթում է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պնդում են, որ այդ հաստատություններում եւ տարածքում առանց օրինական սեփականատիրոջ համաձայնության գտնվելը բռնազավթում է։ Այդ եզրը կապ ունի ոչ միայն հակամարտության բնույթ կրող խոշոր իրադարձությունների, ռազմական գործողությունների հետ։ Այդ եզրը լիովին կիրառելի է ամերիկացիների արարքը բնութագրելու համար․ մենք դա կպնդենք, ամերիկացիներին դա կասվի»,- ասել է Ռյաբկովը։




























