Ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կնոջը մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել «մահվան հասցնելու» հոդվածով:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի բնակչուհի է՝ ծնված 1998 թվականին: Ամուսնու հայտարարության համաձայն՝ վերջինս 2017 թվականի օգոստոսի 29-ին դուրս է եկել՝ հայրական տուն գնալու համար եւ այլեւս չի վերադարձել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել:):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ 19-ամյա կնոջ մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: