Հարավային Կորեայում ԱՄՆ ՀՀՊ–ի տեղակայումը տարածաշրջանում կայունությանը չի նպաստում եւ սրում է Կորեական թերակղզու խնդիրները։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դա խախտում է տարածաշրջանում ռազմավարական կայունությունը։ «Որովհետեւ դա տարածաշրջանին երկար սպասված հանգստության եւ գոյություն ունեցող խնդիրների քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չի տալիս»,-հայտարարել է Զախարովան։ Ըստ նրա ՝ Ռուսաստանի այդ դիրքորոշումը լավ հայտնի է։
«Մենք դա բազմիցս հիմնավորել ենք, ներկայացրել ենք համապատասխան փաստերն ու կոչ արել չանել դա»,-ասել է նա։




























