2016-ի դեկտեմբերին «Ռոսնեֆտ»-ի մասնաբաժինը գնած միջազգային կոնսորցիումը ընկերության 14․16 տոկոսը կվերավաճառի չինական CEFC China Energy Company ընկերությանը։ Այս մասին հայտնել է կոնսորցիումի անդամներից մեկը՝ շվեյցարական Glencore թրեյդերը, փոխանցում է Meduza-ն։

Բաժնետոմսերը կվաճառվեն վերջին ամսվա միջին գնով՝ գումարած 16 տոկոս։ Bloomberg-ը փաթեթի արժեքը 8․9 մլրդ դոլար է գնահատում։ 

«Ռոսնեֆտ» ընկերության տնօրեն Իգոր Սեչինը բացատրել է, որ չինական CEFC-ին վաճառվել է բաժնետոմսերի այն մասը, որը կոնսորցիումը նախապես ապառիկ էր գնել։ 

Միջազգային կոնսորցիումը «Ռոսնեֆտ»-ի 19․5 տոկոսը գնել է 2016-ի դեկտեմբերին ավելի քան 10 միլիարդ եվրոյով։