Ֆրանսիայի պետական ապահովագրական ընկերությունը գնահատել է Կարիբյան ծովի ավազանում ֆրանսիական տարածքներին «Իրմա» փոթորկի հասցրած վնասը։ Սեն Բարտելեմի եւ Սեն Մարտեն կղզու ֆրանսիական  հատվածում ավերածությունները գնահատվում են ավելի քան 200 մլն եվրո, հայտնում է AFP–ն։

Անդրծովյան տարածքների նախարար Աննիկ Ժիրարդենի խոսքով՝ իշխանությունների գերակա խնդիրը բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելն է եւ խմելու ջրով ու սնունդով ապահովելը։ Երկրորդ տեղում հանրային կարգի ապահովումն է, նշել է նա։

Ֆրանսիան 400 ոստիկան կուղարկի տուժած տարածքներ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելլուբեն RTL պորտալի ուղիղ եթերում հայտնել էր, որ Սեն Մարտեն է գործուղվել Ֆրանսիայի դատախազության ներկայացուցիչը։