Թուրքիան Ս-400–ի գնման մասին կարող էր հայտնել միայն ԱՄՆ անհանգստությունն առաջացնելու համար եւ ինչ որ բան սակարկելու համար։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ պետք չէ անհանգստանալ, որ Թուրքիան Ս-400 զենիթահրթիռային համակարգը Ադրբեջանին կփոխանցի։ Բացի այդ, փոքր է հավանականությունը, որ ի վերջո նա կգնի այդ համակարգը։
«Հնարավոր է, որ Թուրքիան գնում է համակարգը ոչ թե ռեալ պաշտպանական կարիքների , այլ ամերիկացիների դեմ ուղղված դիվանագիտական մանեւրի համար»,– հավելել է փորձագետը։




























