Չինաստանում կինն ինքնասպան է եղել, երբ նրան հրաժարվել են կեսարյան հատում անել։ Mirror-ի փոխանցմամբ՝ 41 շաբաթական հղի կնոջ մոտ սկսվել էին եկունքի ցավերը։ Բժիշկներն ասել էին, որ երեխայի գլուխը չափից մեծ է, եւ կինը չի կարողանա բնական ճանապարհով ծննդաբերել, հետեւաբար անհրաժեշտ էր կեսարյան հատում։ Սակայն կնոջ ընտանիքը համաձայնություն չէր տվել վիրահատությանը։ Ըստ չինական օրենքների՝ ծննդկանի ընտանի՛քը պետք է համաձայնություն տա վիրահատության համար։ Կինը ծնկաչոք աղաչել է հարազատներին համաձայնել, ասելով, որ չի դիմանա այդ ցավերին, բայց վերջինները չեն զիջել։ Ի վերջո՝ դժբախտ կինը նետվել է հիվանդանոցի հինգերորդ հարկից։ Կինն ու նրա չծնված երեխան մահացել են։




























