Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մեքենայի վրա լոլիկ են նետել Վելգաստ քաղաքի ճանապարհին, որտեղ նախընտրական միջոցառում էր ծրագրված, հայտնում է Ostsee Zeitung-ը։

Հայտնում են, որ Վելգաստում հավաքվել էին մոտ 150 ցուցարարներ, որոնք Մերկելի մեքենան դիմավորել են սուլոցով ու անբարյացակամ բղավոցներով։

Միջոցառման ժամանակ կանցլերը կոչ է արել սեպտեմբերի 24-ին ծրագրված բունդեսթագի ընտրություններում  քվեարկել իր կուսակցության օգտին։

«Նախկին ձեռքբերումների համար չեն ընտրում։ Բայց գործազրկության մակարդակից դուք կարող եք տեսնել, որ մենք որոշ բաների հասել ենք»,- ասել է նա։