Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում չվերթից հանել են անկարգություն հրահրած ուղեւորուհուն: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «Մոսկվա» նորությունների գործակալությունը:

Վոլկի խոսքով՝ ՌԴ ՆԳՆ օդանավակայանի գծով վարչության հերթապահ մաս Մոսկվա-Կրասնոյարսկ չվերթն իրականացնել պատրաստվող օդանավի օդաչուից հաղորդում է ստացվել, որ իրենք ստիպված են չվերթից հանել ուղեւորուհուն, որը խախտել է կարգը եւ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել:

Վոլկը նշել է, որ կինը կծել է օդանավ բարձրացած ոստիկանության աշխատակիցներից մեկի ձեռքը: «Կնոջը հերթապահ մաս են տեղափոխել: Այս պահին կնոջն ուղարկել են բուժզննում անցնելու»,- նշել է Վոլկը:

Կատարվածի հանգամանքները պարզվում են: