Թեխասում զինված տղամարդն իսկական սպանդ է սարքել:
WFAA-ն հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Փլեյնո քաղաքում: ՏԵղական ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Թիլիի խոսքով՝ հրաձգության մասին հաղորդումը ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով մոտ ժամը 20-ին: Դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցները մտել են տուն, որտեղ կատարվող հրաձգության մասին հաղորդվել էր, եւ հանդիպել կասկածյալին, ում վնասազերծել են:
«Տանը հայտնաբերվել են 9 զոհերը, որոնցից 7-ը ողջ չէին, եւս երկու մարդ հրազենային վնասվածքներ էին ստացել»,- հայտնել է Թիլին:
Քննություն է կատարվում: Ականատեսները հայտնել են, որ 30-ից մինչեւ 40 կրակոց են լսել:




























