Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը եւ չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Թ.-ն եւ Վրաստանի Հանրապետության 2 քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են եւ չեն իջել լեռան վրայից:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08:55-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին: